Ինչ անել, եթե ընկել եք մետրոպոլիտենի ռելսերի վրա

Խոշոր քաղաքներում պիկ ժամերին մետրոպոլիտենի կայարանամերձ հարթակում մեծ թվով մարդիկ են կուտակվում, որոնք շարժակազմի ժամանելուց անմիջապես առաջ հրմշտոց են առաջացնում, դրանով իսկ մեծացնելով ձեր դժբախտ պատահարի մասնակից դառնալու հավանականությունը։։ Որպեսզի իմանաք, թե ինչպես ձեզ ճիշտ պահել նման դեպքերում՝ կարդացեք մեր կայքում:
Վերլուծենք, թե ինչ անել նման դեպքերում:
- Առաջինը և ամենից գլխավորը՝ խուճապի մի մատնվեք:
- Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ կայարանամերձ հարթակ, քանի որ եզրամասում է գտնվում կոնտակտային ռելսը, որի միջով անցնում է մինչ 1000 վոլտ հզորության հոսանք։
- Եթե գնացքը չի երևում, ապա վազեք հակառակ ուղղությամբ, այդ ընթացքում պետք է գոռալ մարդկանց, որպեսզի նրանք կապ հաստատեն մետրոպոլիտենի աշխատակիցների հետ և հայտնեն կատարվածի մասին։
- Եթե դուք չգիտեք, թե որ կողմից պետք է մոտենա շարժակազմը, ապա հարցրեք մարդկանց, նման բան կարող է լինել, եթե դւոք առաջին անգամ եք մետրոպոլիտենի այդ կայարանում։
- Ձեր խնդիրն է վազել մինչև կանգառի գծանշանը (սևևսպիտակ գծանշումներ), որտեղ մեքենավարը կանգնեցնում է շարժակազմը։ Հավանականությունը, որ վնասվածք չեք ստանա այս դեպքում մոտ է զրոյի։
Եթե դուք ընկել եք արդեն մոտեցող շարժակազմին ընդառաջ

Գնացքի ամբողջական կանգառի համար անհրաժեշտ է մի քանի տասնյակ մետր:
Ձեր գործողությունները:
- Անհրաժեշտ է պառկել ռելսերի միջնամսում գտնվող խորության մեջ, ուղու լայնությունը և բարձրությունը մինչև շարժակազմի հատակը ավելի քան 50 սանտիմետր է: Հիշեք, որ վագոնները և շարժակազմն ներքևի մասում կախված մեխանիզմներ չունեն։
- Խորհուրդ է տրվում պատկել գլխով դեպի գնացքը, կապված նրա հետ, որ ձեր հագուստը կարող է բարձրանալ քամու հոսանքից, իսկ այս դեպքում դա չի կարող ձեզ սպառնալ։
- Գնացքի մոտենալու պահին կենտրոնացեք, փակեք գլուքը ձեռքերով, ոտքերը սեղմեք իրար։
- գնացքի տակ գտնվելու պահին խուճապի մի մատնվեք։ Մի վախեցեք աղմուկից և կայծերից։
- Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ շարժակազմի տակից, մնացեք տեղում։
- Սպասեք օգնության! Ձեզ անպայման կօգնեն։
Խորհուրդ․ Հարկավոր է հեռու կանգնել կայարանամերձ հարթակի սահմանափակող նշագծից, իսկ ավելի լավ է սյունների հետևում։ Բոլոր նրանք, ովքեր մոտ են կանգնած նշագծմանը, կարող են դառնալ ոչ ադեկվատ պահվածք ունեցող մարդկանց զոհը։ Կանգնեք կայարամերձ հարթակի միջնամասում և սպասեք շարժակազմին, իսկ հետո հանգիստ բարձրացեք վագոն։
Ստեղծվել է ինտերնետային պորտալի նյութերի հիման վրա FIREMAN.CLUB