Սեպտեմբերի 18-ից 23-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայի դասախոսները մեր Կենտրոնի հենքի վրա վերապատրաստել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետներին, լրացուցիչ մասնագիտական կրթական «Աշխարհագրատեղեկատվական համակարգերի օգտագործումը արտակարգ իրավիճակներում» ծրագրով։

Պարապմունքների ընթացքում մշակվել են հարցեր ՀՀ ՆԳՆ ՓԾ կառավարման մարմինների գործունեության տեղեկատվական աջակցությունը արտակարգ իրավիճակների պայմաններում, աշխարհագրատեղեկատվական համակարգերի կիրառմամբ։