Հայաստանի ՆԳՆ Փրկարարական ծառայության մասնագետները ավարտեցի ուսուցումը «ԱԹՍ. Սկզբնական մակարդակ» ծրագրով։

Հայաստանի ՆԳՆ Փրկարարական ծառայության մասնագետները ավարտեցին ուսուցումը
«ԱԹՍ. Սկզբնական մակարդակ» ծրագրով։ Ծրագրի տեսական մասը ներառում էր այնպիսի տիրույթներ, ինչպիսիք են անօդաչու ավիացիոն համակարգերի օգտագործման անվտանգության կանոններ, թռիչքների տեսություն, տարբեր տեսակի անօդաչու սարքերի կառուցվածքային առանձնահատկություններ, թռիչքների կատարման համար ծրագրային ապահովումներ, նորմատիվ-իրավական կարգավորումներ, որոնք կանոնակարգում են անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և փրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ գործնական խորհրդատվություններ:

Շաբաթվա ընթացքում իրականացվեցին ուսումնա-մարզական թռիչքներ՝ ուղղված անօդաչու սարքերի կառավարման հմտությունների յուրացմանն ու կատարելագործմանը։

Ծրագիրն ավարտվեց տեսական և գործնական թեստերով, որոնց արդյունքում ունկնդիրները ստացան կենտրոնի վերապատրաստման վկայականներ։