Ապրիլի 17-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հենքի վրա սկսվեցին ուսումնական պարապմունքները «ԱԹՍ. Սկզբնական մակարդակ» ծրագրով։

Հայաստանի ՆԳՆ փրկարարների հետ ուսումնական ծրագիրը կտևի մինչև շաբաթվա վերջ, դասընթացների ընթացքում ունկնդիրները կծանոթանան անօդաչու ավիացիոն համակարգերի զարգացման պատմությանը, օգտագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններին, թռիչքների տեսությանը, ծրագրային ապահովմանը, ինչպես նաև կստանան թռիչքներ կատարելու մեծ գործնական փորձ, որը թույլ կտա օգտագործել ԱԹՍ-ները փրկարարական աշխատանքներում։