ՔՊՄԿ-ն գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինով`- «Քաղաքացիական պաշտպանության և ազգային կառույցների խնդիրն է բարելավել աղետների դեմ պայքարի արդյունավետությունը»:

Հարգելի գործընկերներ                Ամեն տարի մարտի 1-ին ողջ աշխարհը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այն նշվում է1990 թվականից  ՔՊՄԿ-ն  նախաձեռնությամբ: Դրա նպատակն է՝  խթանել գիտելիքները պաշտպանության միջոցների ու մեթոդների ուղղությամբ,  ինչպես նաև բարձրացնել բնակչության պատրաստականությունը աղետների և դժբախտ պատահարների դեպքում ինքնապաշտպանության համար: Ամեն տարի այս միջոցառումը մեծ ուշադրություն է գրավում ամբողջ աշխարհում,  ավելի ու ավելի շատ երկրներ են նշում, ձգտելով բարելավել բնակչության վերապատրաստման մակարդակը և այդպիսով նվազեցնել դժբախտ պատահարների և աղետների ռիսկը: Տոնակատարությունը անցկացվում է որոշակի կարգախոսի ներքո: 2018թ թեման է՝ «Քաղաքացիական պաշտպանության և ազգային կառույցների խնդիրն է՝ բարելավել աղետների դեմ պայքարի արդյունավետությունը»: Ժամանակակից պայմաններում ցանկացած երկրի և նրա բնակչության անվտանգությունն ապահովելը անխուսափելիորեն կապված է բնական և տեխնածին աղետներից պաշտպանվելու հետ: Այսօր յուրաքանչյուր պետություն այս գործունեությունը համարում է պետական ​​քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Հետևեաբար, աղետների կանխումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր երկրի պետական ​​քաղաքականության գերակա ուղղություն: Այս քաղաքականության էությունը հիմնված է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված համապատասխան ազգային իրավական նորմերի ստեղծմանը, ինչպես նաև մարդկանց կյանքերի պահպանմանը  և նյութական կորուստները նվազեցմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աղետների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման առավել օպտիմալ ձեևը աղետների կանխարգելման և վերացման ազգային համակարգի ստեղծումն է: Այս համակարգը պետք է ներառի տեղական, տարածաշրջանային և քաղաքային իշխանությունները, ինչպես նաև այն կառույցները, որոնց լիազորությունները ներառում են բնակչության և տարածքները աղետներից պաշտպանելու խնդիրների լուծելը: Աղետների կանխման և վերացման ժամանակակից ազգային համակարգը պետք է լուծի հետևյալ առաջնային խնդիրները՝ 1. Բնակչության պաշտպանության ուղղված իրավական նորմերի մշակումը, 2. Աղետների դեպքում բնակչության գործողությունների իրականացման նախապատրաստումը, 3. Արտակարգ իրավիճակների կանխատեսում, 4. Աղետների հետևանքների գնահատումը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների վերացումը: Իհարկե, նման համակարգի կարեւորագույն խնդիրը բնակչության եւ տարածքների պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումն է: Այս բոլոր կարևոր և բարդ խնդիրները հաջողությամբ լուծելու համար յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի ստեղծել աղետների դեմ պայքարի ազգային կենտրոն, որը կդառնա աղետների կանխարգելման, մոնիտորինգի և արձագանքման հիմնական համակարգող մարմինը:                Շատ ՔՊՄԿ-ն անդամ- երկրներում արդեն գոյություն ունեն և հաջողությամբ գործում են աղետների կանխարգելման և վերացման ազգային համակարգերը, ինչպես նաև աղետների դեմ պայքարի ազգային կենտրոնները: Այլ երկրներում այդ կառույցները գտնվում են ձևավորման փուլում: Կան նաև այնպիսի պետություններ, որտեղ նոր են սկսել մշակել իրենց հայեցակարգը: Բոլոր երկրները պետք է ձգտեն ամրապնդել իրենց քաղաքացիական պաշտպանության կառույցները, կատարելագործել և բարձրացնել իրենց մասնագետների գիտելիքները և արդյունքում, ստեղծել արդյունավետ ազգային համակարգեր աղետների կանխարգելման եւ վերացման համար:               Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, իր անդամ- երկրների աջակցությամբ, իրականացնում է համաշխարհային հանրության համար կարևորագույն խնդիրներից մեկը՝ — աղետների դեմ պայքարի կենտրոնների համաշխարհային ցանցի ձևավորումը: Նման ցանցի ստեղծումը կնպաստի առաջացող վտանգների, աղետների սպառնալիքների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև ժամանակին միջոցներ ձեռնարկելու դրանց կոորդինացնելու և վերացնելու:                ՔՊՄԿ-ը հետևողականորեն կիրառել եւ կշարունակի առավելագույն ջանքեր ներդնել կազմակերպության անդամ երկրներին ազգային քաղաքացիական պաշտպանության ժամանակակից կառույցների ձևավորման գործում, դրանց արդյունավետության բարձրացման, անձնակազմի վերապատրաստման և բնակչությանը աղետների դեպքում կրթության մեջ: Իհարկե, այս բոլոր խնդիրները կարող են լուծվել միայն ՔՊՄԿ-ն մասնակից երկրների լայն աջակցությամբ:                Ակնհայտ է, որ քսանմեկերորդ դարում կլիմայի փոփոխության միտումները կպահպանվեն, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի աղետների ավելացմանը և մարդկությանը նոր ռիսկերի և սպառնալիքների առաջացմանը: Այս ամենը արդեն խոչընդոտում է երկրների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր պետության պարտականությունն է՝ ուժեղացնել իր քաղաքացիական պաշտպանության կառույցները, կատարելագործել իր անձնակազմի մասնագիտական հմտությունները և ստեղծել աղետների կառավարման արդյունավետ համակարգեր ազգային մակարդակով:                Աղետներից բնակչությունը պաշտպանելու ամուր և արդյունավետ ազգային համակարգն է դառնում ազգային անվտանգության քաղաքականության էական բաղադրիչ, ինչպես նաև կայուն զարգացման երաշխիք է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:                Այսօր, 2018 թվականի մարտի 1-ը, նշելով Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, մենք ոչ միայն ապագայի պլաններ ենք կազմում, այլեւ հիշում ենք նրանց, ովքեր մահացան ծառայողական պարտականությունները կատարելիս: Այս քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, հրշեջները և փրկարարները օրինակ են քաջության, հայրենասիրության և անձնուրաց ծառայության իրենց գործի:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներին, հրշեջներին և ձեր երկրների բնակչության անվտանգությունը ապահովելու համար: Շնորհակալություն Ձեզ ձեր նվիրվածության և հավատարմության համար: