ՌՀՄԱԿ-ը մասնակցել է «Առաջին բուժօգնություն ցուցաբերումը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման խնդիրների կատարման պայմաններում» տեղեկատույի մշակման աշխատանքներին: Ձեռնարկը մշակվել է Ռուսաստանի ԱԻ ՊՀԾ Սիբիրյան հրշեջ-փրկարարական ակադեմիայի մասնագետ-պրակտիկների և մեր Կենտրոնի արձագանքման և մասնագիտական պատրաստականության բաժնի պետ Ա.Ա. Մորոզովի մասնակցությամբ։

Հրատարակությունը իրենից ներկայացնում է գործնական-կողմնորոշիչ մեթոդական ձեռնարկ, որը պարունակում է կյանքին սպառնացող ամենատարածված վիճակներում գործողությունների հստակ ալգորիթմներ: Տեղեկատույում մանրամասն ներկայացվում է հրազենային վնասվածքների և տրավմաների, ցրտահարության, թունավորման և այլ ծանր վիճակների դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման հարցեր, ինչպես նաև տուժածների տարահանման նախապատրաստման կարգը։ Առանձին ուշադրություն է դարձվում սթրեսային իրավիճակներում հոգեբանական աջակցության ցուցաբերման ալգորիթմներին։

ՌՀՄԱԿ մասնագետների մասնակցությունը այս հրատարակության պատրաստմանը պայմանավորված է ԱԻ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակակից մոտեցումները համակարգելու և փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։ Ձեռնարկի գործնական արժեքը կայանում է դրա կիրառական բնույթում. ալգորիթմները կողմնորոշված են իրական իրավիճակներում կիրառման համար, որտեղ կարևոր են որոշումների կայացման արագությունը և գործողությունների հստակությունը։

Մեթոդական ձեռնարկն արդեն իսկ ներդրվել է Կենտրոնի կրթական գործընթացում: Հայ փրկարարների առաջին խումբն արդեն ավարտել է ուսուցումը տվյալ տեղեկատույի կիրառմամբ, ինչը թույլ է տվել իրականին հնարավորինս մոտ պայմաններում լրացուցիչ կատարելագործել առաջին օգնության հմտությունները: