Վերապատրաստման դասընթացներ ՌԴ ԱԻՆ հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում (ՀԾՊԱ)
22 Հոկտեմբերի 2019

Հայաստանի Հանրապետության ԱԻՆ մասնագետների հերթական խումբ անցավ վերապատրաստման դասընթացներ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները վերապատրաստվել են «Արդյունաբերական ձեռնարկություններում և խոշոր անտառային հրդեհների մարման գործողությունների կազմակերպում և կառավարում» թեմայով դասընթացի շրջանակում: