ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Պարանային տեխնոլոգիաները արդյունաբերական օբյեկտներում» թեմայով ուսումնական դասընթացը, որին մասնակցում էին Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ երկրների պատվիրակներ Ալժիրից, Հայաստանից, Բելառուսից, Հորդանանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Սաուդյան Արաբիայից և Թունիսից:

Երկու շաբաթվա ընթացքում 10 փրկարարներ ՌՀՄԱԿ հրահանգիչների ղեկավարությամբ, հաջողությամբ անցան ծրագրի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերը, որոնք առաջին հերթին ուղղված էին բարձրադիր լեռնային արդյունաբերական օբյեկտներում, անհրաժեշտ հանդերձանքի պակասի պայմաններում աշխատանքների իրականացմանը, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:

Նրանք նաև կիսվեցին իրենց սեփական գործնական փորձով և պատմեցին իրենց երկրներում պարանային տեխնոլոգիաների կիրառմամբ փրկարարական գործողությունների իրականացման առանձնահատկությունների մասին:

Ուսուցման ավարտին օտարերկրյա փրկարարներն անցան առցանց տեսական թեստավորում և հանձնեցին թիմային գործնական քննություն, որից հետո նրանց տրվեցին ուսուցումը բարեհաջող անցնելու վերաբերյալ անվանական սերտիֆիկատներ: