ՌՀՄԱԿ մասնագետը հաջողությամբ ավարտեց «Գազափրկարարական սարքավորումների տեխնիկական սպասարկում» ուսումնական ծրագիրը «ԿԱՄՊՈ» հավաստագրով

▪️Ուսուցման ընթացքում ուսումնասիրվել են շնչառական ապարատների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները, տեխնիկական սպասարկումը, ախտորոշումը և վերանորոգումը, ինչպես նաև ժամանակակից գազափրկարարական սարքավորումների շահագործման և սպասարկման առանձնահատկությունները:
▪️Ստացված գիտելիքներն ու գործնական հմտությունները թույլ կտան բարձրացնել շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական սպասարկման որակը, ապահովել դրանց հուսալի շահագործումը և պահպանել սարքավորումների բարձր պատրաստվածությունը վթարափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ:
🎓Ստացված հավաստագիրը հաստատում է մասնագետի որակավորումը և նպաստում ստորաբաժանման տեխնիկական ներուժի հետագա զարգացմանը, ապահովելով անձնակազմի անվտանգության բարձր մակարդակ ծառայողական առաջադրանքների կատարման ընթացքում: