Դասընթացի ընթացքում մասնագետներն ուսումնասիրեցին փլատակների դասակարգումը, կոնստրուկցիաների կայունացման և ամրացման մեթոդները, ինչպես նաև քաղաքային որոնողափրկարարական աշխատանքների (USAR) ոլորտում INSARAG-ի հիմնական մոտեցումները: Գործնական մասը ներառում էր կրող կառույցների հենասյուների պատրաստում և փլուզված շինությունների տարրերի կայունացման հմտությունների մշակում։
Ստացված գիտելիքները կօգտագործվեն հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմին INSARAG-ի միջազգային որակավորմանը նախապատրաստելու համար, որը հաստատում է իր համապատասխանությունը քաղաքային փլուզումների պայմաններում որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համաշխարհային չափանիշներին:
