ՌՀՄԱԿ հանձնաժողովը ստուգել է Արարատի և Վայոց Ձորի մարզերում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներին փոխանցված հատուկ սարքավորումների և մեքենաների պահպանման և շահագործման պայմանները։

Ստուգողական միջոցառումների արդյունքում մեր մասնագետները եկել են այն եզրակացության, որ հանձնված ամբողջ հրշեջ-փրկարարական հանդերձանքը, ինչպես նաև տարբեր վթարա-փրկարարական գործիքներն օգտագործվում են ըստ նշանակության և սպասարկվում են ժամանակին:

Փրկարարական ջոկատները նշել են, որ իրենց աշխատանքներում ռուսական տեխնոլոգիաները և սարքավորումները անընդհատ օգտագործվում են, ընդգծել են նաև դրանց արդյունավետությունը: Իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում ՌՀՄԱԿ-ը Հայաստանի ՆԳՆ ՓԾ է փոխանցել ավելի քան 1200 միավոր տարբեր սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում՝ ծանր և միջին դասի տրանսպորտային միջոցներ, կապի և կենսաապահովման սարքավորումներ: