Հայ փրկարարներն ավարտեցին վթարային աշխատանքները ՃՏՊ-ի ժամանակ դասընթացները

ՌՀՄԱԿ մասնագետները անցկացրին արտագնա դասընթացներ ՀՀ ՆԳՆ ՓՎ Երևանի № 5 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների համար՝ աշխատանքային հմտությունների կատարելագործումը ՃՏՊ-ների ժամանակ թեմայով:
Պարապմունքների ընթացքում փրկարարներն ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և օդամղիչ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց առաջին օգնություն ցուցաբերելու մեթոդները:
Ուսումնառության ընթացքում հիմնական շեշտը դրվեց տարբեր աստիճանի բարդության վթարների ժամանակ փրկարարական գործողությունների կազմակերպման մարտավարության և պատասխանատվությունների բաշխման, ինչպես նաև ՃՏՊ-ի հետևանքների վերացման ժամանակ փրկարարական թիմերի միջև առավել արդյունավետ գործողությունների վրա: Փրկարարները ծանոթացան նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաների կառուցվածքային առանձնահատկություններին։
Դասընթացների ավարտին ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ունկնդիրներին հանձնեց դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագրեր: