ՌՀՄԱԿ հրահանգիչները անցկացրին արտագնա դասընթացներ ՀՀ ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարարական վարչության մասնագետների համար ՝ ՃՏՊ-ների ժամանակ աշխատանքային հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։

Դասընթացների ժամանակ փրկարարներն ուսումնասիրեցին թե ինչպես տարբեր մեթոդներով, հիդրավլիկ և օդաճնշման գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերել վթարված տրանսպորտային միջոցներից և ցուցաբերել առաջին օգնություն:

Դասընթացի մի մասն էլ նվիրված էր ՃՏՊ-ի առավել բարդ տեսակներին, մասնավորապես՝ խորը ձորում հայտնված ավտոմեքենայից տուժածի տարհանումը լեռնագնացության սարքավորումների կիրառմամբ ։ Փրկարարները ծանոթացան նաև հիբրիդային էլեկտրոմեքենաների կառուցվածքային առանձնահատկություններին:

Վերջում ունկնդիրները ստացան դասընթացը հաջողությամբ անցնելու մասին հավաստագրեր: