Կենտրոնում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց փլուզված շենքերում և շինություններում տարվող աշխատանքներում

Նոյեմբերի 12ից-13-ը Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության 15 մասնագետներ Կենտրոնում վերապատրաստվեցին «Ոորոնողա-փրկարարական աշխատանքներ փլատակներում» ծրագրով։
Դասընթացները վարում էին ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) դասախոսները: Տեսական պատրաստության ընթացքում փրկարարներն ուսումնասիրեցին հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշման փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը:
Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածներին երկաթբետոնե կառույցների բացվածքներից և ճեղքերից արգելափակումից ազատելը, նեղ տարածության պայմաններում խոչընդոտների հաղթահարումը, ինչպես նաև կռունկ-մանիպուլյատոր սարքի հետ աշխատելու առաջադրանքներ:
Այս ծրագիրը հնարավորություն տվեց որոնողա-փրկարարական աշխատաքների անցկացման ոլորտում բարձրացնել ՀՀ ՆԳՆ ՓԾ փրկարարների իրազեկությունը շենքերի և շինությունների փլուզումների ժամանակ։