ՌՀՄԱԿ -ի հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի մասնագետների համար անցկացրեցին արտագնա դասընթաց ՝ աշխատանքային հմտությունների կատարելագործում ՃՏՊ-ների ժամանակ թեմայով:

Դասընթացների ժամանակ հայ փրկարարներն ուսումնասիրեցին թե ինչպես տարբեր մեթոդներով, հիդրավլիկ և օդաճնշական գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերել վթարված տրանսպորտային միջոցներից և ցուցաբերել առաջին օգնություն:

Դասընթացի մի մասն էլ նվիրված էր ՃՏՊ-ի առավել բարդ տեսակներին, մասնավորապես՝ խորը ձորում հայտնված ավտոմեքենայից տուժածի տարհանումը լեռնագնացության սարքավորումների կիրառմամբ ։ Փրկարարները ծանոթացան նաև հիբրիդային ավտոմեքենաների կառուցվածքային առանձնահատկություններին:

Վերջում ունկնդիրները ստացան դասընթացը հաջողությամբ անցնելու մասին հավաստագրեր: