Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակները Ալժիրից, Եգիպտոսից, Հորդանանից, Ղրղզստանից, Լիբանանից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Սերբիայից, Ռուսաստանից և Հայաստանից ժամանեցին Կենտրոնի բազա ՝ մասնակցելու ” Բնական և տեխնածին փլուզումների դեպքում ոչ գաբարինտային բեռների տեղափոխում” վարժական ծրագրին:

Երկու շաբաթվա ընթացքում 10 փրկարարներ, Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ կանցնեն ինպես ծրագրի տեսական, այնպես էլ գործնական մասը, որոնք առաջին հերթին ուղղված են որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ փլվածքներում, ոչ ստանդարտ ծանր բեռների անվտանգ տեղափոխմանը, ձեռքի տակ եղած միջոցներով, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության կանոնները։

Դասընթացի ավարտին արտասահմանցի փրկարարները ՌՀՄԱԿ հարթակում պետք է անցնեն տեսական թեստավորում և հանձնեն գործնական քննություն բազմաֆունկցիոնալ մարզահարթակում։