Դասընթացներ «Որոնողա-փրկարարական աշխատանքներում ձնահյուսի հետ կապված անվտանգության հիմունքները
27 Փետրվարի 2023

Փետրվարի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնի հրահանգիչներն անցկացրել են «Որոնողա-փրկարարական աշխատանքներում ձնահյուսի հետ կապված անվտանգության հիմունքները» ծրագրով դասընթաց, որին մասնակցել են Հայկական Կարմիր Խաչի ընկերության 10 մասնագետներ և կամավորներ։
Մասնակիցներին տեղեկացվել են ձնահյուսի պատճառների մասին և ծանոթացել ձնահյուսի գոտում անվտանգ երթուղու ընտրության կանոններին։ Գործնականում իրականացվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, օգտագործելով ձնահյուսի ժամանակ օգտագործվող սարքավորումներ, ինչպես նաև ձնահյուսի հետևանքով տուժածների առաջին օգնության ցուցաբերման հնարքներ։