ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄԸ

 

 

Փետրվարի 26-ից Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային պետական ծառայության​​ համալսարանում սկսվում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների ուսուցումը

 

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կվերապատրաստվեն   «Նորարար տեխնոլոգիաների կիրառման, հրդեհաշիջմա և փրկարարական գործողությունների մեթոդներ» ծրագրի շրջանակներում: Հայկական գործընկերների վերապատրաստումը համալսարանում անցկացվում է  Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում:                Խմբի կազմում են. 1.     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ- բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանը, 2.     ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հակոբյանը,3.     ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ուժերի արձագանքման խմբի տեղակալ, հրահանգիչ, փ/ծ մայոր Էմիլ Ավետիսյանը,4.     ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը:                Երկու ամսվա ընթացքում Հայաստանի գործընկերները կունկնդրեն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպչական կառույցի, ճգնաժամի կառավարման վերաբերյալ դասախոսություններ, կմասնակցեն հրդեհային մարտավարության, հրշեջ տեխնիկայի և դժվար պայմաններում  վթարա-փրկարարական աշխատանքների իրականացման գործնական պարապմունքներին: