ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ վարժական համալիրում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անցնում են գազածխապաշտպանների պատրաստություն թեմայով լայնամասշտաբ դասընթացներ, որի նպատակն է շուրջ 302 փրկարարի սովորեցնել գործել էքստրեմալ պայմաններում:

Ինչ են սովորում դասընթացի ընթացքում.
▪️ ՍՕՇԱ (սեղմված օդի շնչառական ապարատների)  կառուցվածքն ու վերահսկումը:
▪️ Արագ վերանորոգում. անսարքությունների անհապաղ վերացումը կանչի ժամանակ:
▪️ Հետախուզություն զրոյական տեսանելիության պայմաններում. ծխապատ միջավայրում տուժածների որոնման ալգորիթմները:

◽️Իրական պայմաններ. մարտիկները մարզվում են հատուկ ջերմածխախցում և զրոյական տեսանելիության պայմաններում անցնում են պինդ վառելիքով աշխատող հրդեհային նմանակիչի միջով, ։
◽️ Արդեն վերապատրաստվել են․ Երևանի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի փրկարարները, ուսուցումը շարունակվում է։