Այս շաբաթ մեր կենտրոնի ուսումնա-մարզական բազայում սկսվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պետական ինստիտուտի ուսանողների պատրաստումը “Փրկարարական գործ”ծրագրով:

Ծրագրի շրջանակներում մեր հրահանգիչներն անցկացնում են որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման տեսական և գործնական պարապմունքներ ՝ տեխնածին և բնական բնույթի արտակարգ իրավիճակներում, կիրառելով առաջադեմ տեխնոլոգիաներ և մասնագիտական փրկարարական սարքավորումներ: