Մեր Կենտրոնի գործունեության ուղղություններից մեկն է նաև մարդասիրական  օգնության տեղափոխումը աղետից տուժած կամ դրա եզրին գտնվող շրջանների բնակչությանը:

Մենք մշտապես ցուցադրում ենք մարդասիրական գործունեության արդյունավետությունը, կարևորությունը և դրական ազդեցությունը:

2023 թվականին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել երկրաշարժից տուժած Իրանի Իսլամական Հանրապետության բնակչությանը։  Վրաններից, ծալովի մահճակալներից ու վերմակներից բաղկացած բեռը հանձնվել է Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին։

Կենտրոնը նաև մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանված բնակչությանը։ Գիշերելու  տեղեր նախապատրաստելու համար  Սևանի, Գավառի և Մասիսի քաղաքապետարաններին են փոխանցվել ծածկոցներ և մահճակալներ։ Ընդամենը երկու օրվա ընթացքում առաքվել է ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ։

Նոյեմբերին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության կողմից, ՌԴ կառավարության անունից ցուցաբերվել է աջակցություն , լուծելով   լոգիստիկ խնդիրները  առաքվել է 40 տոննա մարդասիրական բեռ,  որը իր մեջ ներառում էր սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայաններ։

Ներկայումս կենտրոնի տարածքում ավարտվում է անգարային տիպի համալիր  կառույցի շինարարությունը, որը թույլ կտա ՌՀՄԱԿ-ին  հետագայում էականորեն ընդլայնել   մարդասիրական օգնության առաքման լոգիստիկ կենտրոնի հնարավորությունները: Տարածաշրջանի երկրներում հումանիտար առաքելությունների ապահովման և զարգացման  համար բոլոր հետաքրքրություն ցուցաբերողներին հրավիրում ենք համատեղ համագործակցության։