Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
25 Հոկտեմբերի 2023

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին և 21-ին մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանվածներին։
Տաք քնատեղեր կազմակերպելու համար Սևանի, Գավառի և Մասիսի համայնքապետարաններին են հանձնվել ծածկոցներ և մահճակալներ:
Ընդամենը երկու օրվա ընթացքում առաքվել է ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ։