Գործնական պարապմունքներ «Փրկարարական գործ» մասնագիտացմամբ
6 Մարտի 2023

Մարտի 6-ին մեր Կենտրոնի ուսումնական բազայում սկսվեցին գործնական պարապմունքներ «Փրկարարական գործ» մասնագիտական ուղղավածությամբ Հայաստանի ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողների հետ։
Դասընթացների ընթացքում ՌՀՄԱԿ-ի հրահանգիչները ուսանողներին կծանոթացնեն փրկարարական գործի այնպիսի նրբությունների հետ, ինչպիսիք են՝ «Վթարա-փրկարարական աշխատանքների տեխնոլոգիան ՃՏՊ-ների ժամանակ», «Տեխնածին արտակարգ իրավիճակներում վթարա-փրկարարական գործողությունների իրականացման տեխնոլոգիաներ» և «Վթարա-փրկարարական գործողությունների իրականացման տեխնոլոգիաները, ալպինիստական սարքավորումների օգտագործումով»: