ՌՀՄԱԿ-ում ավարտվեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության կինոլոգների վերապատրաստման դասընթացը

ՌՀՄԱԿ բազայում ավարտվեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ութ կինոլոգ-մասնագետների որակավորման բարձրացման դասընթացը։ Ծրագիրը նվիրված էր տեխնածին փլատակներում տուժածների և զոհվածների մարմինների հայտնաբերման նպատակով կինոլոգիական հաշվարկների կիրառմանը։ Որպես հրահանգիչներ հանդես եկան «Ռոսսոյուզսպաս»-ի Ստավրոպոլի կազմակերպության ներկայացուցիչները։
Ուսուցման շրջանակներում մասնակիցները յուրացրեցին ծառայողական շների ներգրավմամբ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման ժամանակակից մոտեցումները և մշակեցին որոնողական առաջադրանքների կատարման նախապատրաստական գործնական հնարքները: Առանձին ուշադրություն դարձվեց կինոլոգի և շան համակարգված աշխատանքներին, փլատակների տակ մարդկանց հայտնաբերելու հմտությունների ամրապնդմանը և կենդանիների ազդանշանային վարքի կատարելագործմանը:
Ստացված գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագետներին թույլ կտա կատարելագործել կինոլոգիական հաշվարկների աշխատանքը և բարձրացնել տուժածների որոնման արդյունավետությունը վթարափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ։