Արտակարգ իրավիճակների արձագանքումը  ՌՀՄԱԿ կանոնադրական հիմնական խնդիրներից մեկն է:

Կենտրոնը մասնակցում է բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացմանը, ապահովելով աջակցություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներին:

Ձևավորված նյութատեխնիկական բազան և մասնագետների պատրաստվածությունը Կենտրոնին թույլ են տալիս գործել ինչպես տեղական պատահարների, այնպես էլ մասշտաբային ԱԻ պայմաններում:

Կենտրոնի տրամադրության տակ են 178 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա և սարքավորումներ, որոնք մշտապես պատրաստ են օգտագործման: Դրանք անվավոր մեքենաներ են, ներառյալ վթարա-փրկարարական ավտոմեքենաներ, կվադրոցիկլեր, հիդրոցիկլեր, ավտոկռունկ և օժանդակ տրանսպորտային միջոցներ․ հրշեջ-տեխնիկական սարքավորումներ և հանդերձանք, կապի միջոցներ, էլեկտրակայաններ և ինքնաբավ (ավտոնոմ) լուսավորության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հիդրավլիկ, պնևմատիկ և թվային սարքավորումների լայն տեսականի:

Առանձին ուղղություն է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների հագեցվածությունը: Մինչ օրս նրանց տնօրինության է փոխանցվել 1283 միավոր տեխնիկա և սարքավորումներ, որոնք ներառվել են ՌՀՄԱԿ արձագանքման միասնական համակարգում ։ Դրանք են՝ վթարա-փրկարարական ավտոմեքենաներ, ամենագնացներ, լողամիջոցներ, կապի միջոցներ, էներգամատակարարման և լուսավորության համակարգեր, ինչպես նաև կենսաապահովման սարքավորումներ։

Կենտրոնը ոչ միայն փոխանցում է տեխնիկան, այլև մասնակցում է դրանց շահագործմանը: ՌՀՄԱԿ մասնագետները մասնակցում են պլանային ստուգումներին, տրամադրում են սպասարկման համար առաջարկություններ և իրականացնում են սարքավորումների օգտագործման համակարգված գրառումներ: Սա  թույլ է տալիս հետևել տեխնիկայի արդյունավետ օգտագործմանը և պահպանել դրանց աշխատանքային վիճակը:

Փորձը ցույց է տալիս, որ տեխնիկան պահանջված է և ակտիվորեն օգտագործվում է. միայն 2025 թվականին այն օգտագործվել է 9 474 անգամ, օգնություն է ցուցաբերվել 1 623 քաղաքացու։

ՌՀՄԱԿ-ը պարբերաբար ներգրավվում է Հայաստանի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում

  • Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում  (Երևան, 2022 թվականի օգոստոս)
  • Խոշոր բնական հրդեհներ (Լոռու և Սյունիքի մարզեր, 2019 թվական)
  • Հեղեղումներ (Տավուշի և Լոռու մարզեր, 2024 թվականի մայիս–հունիս)
  • Լանդշաֆտային հրդեհներ (Տավուշի մարզ, 2025 թվականի նոյեմբեր)»