ՌՀՄԱԿ Խորհուրդը մասնակցել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառումներին

Դեկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառումներ։ Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻՆ փոխնախարար, ՌՀՄԱԿ Վարչության համանախագահ Արկադի Բալյանը, ՌԴ ԱԻՆ փոխնախագահ, ՌՀՄԱԿ Վարչության համանախագահ Նիկոլայ Գրեչուշկինը և նրանց կողմից գլխավորած ՌՀՄԱԿ։
Երկրաշարժի զոհերի հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին:
– “Այս օրերին մենք բոլորս հարգանքի տուրք ենք մատուցում այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակին, մենք արտահայտում ենք մեր աջակցության խոսքերը բոլոր նրանց, ովքեր վերապրեցին 1988 թ. դեկտեմբերյան օրերը, կորցրեցին այդ սարսափելի աղետի պատճառով իրենց հարազատներին մտերիմներին”,- ասաց Նիկոլայ Գրեչուշկինը։ Փոխնախարարը նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել էր ողջ աշխարհը:
Ողբերգության առաջին օրվանից հայ ժողովուրդը զգում էր այլ պետությունների աջակցությունը: Բժիշկները, փրկարարները և մարդասիրական օգնությունը ժամանում էր տուժած հանրապետություն: Մարդասիրական օգնություն տրամադրվեց բոլոր մայրցամաքներից ավելի քան 100 պետությունների կողմից:
Հիշատակի միջոցառումներն ավարտվեցին որոնման և փրկարարական աշխատանքների իրականացման հայ փրկարարների կողմից ցուցադրական զորավարժություններով։