ՌՀՄԱԿ և ՌԴ ԱԻՆ ՔՊԱԻ ՀԳԻ հետազոտական կենտրոնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների համար անցկացրեցին վերապատրաստման դասընթացներ

ՌՀՄԱԿ և ՌԴ ԱԻՆ ՔՊԱԻ ՀԳԻ հետազոտական ​​կենտրոնի հետ համագործակցության շրջանակում 2018թ. հոկտեմբերի 29-ից – նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների համար:

Դասընթացների ընթացքում օգտագործվել է «STRUNA-2» տեղաշարժվող ախտորոշիչ համալիր սարքը: Դա ժամանակակից համալիր սարք է, որը հնարավորություն է տալիս ստուգել շենքերի ամրությունը և նախօրոք գնահատել երկրաշարժից ստացվող ռիսկերը: Բացի այդ, այն կարող է օգտագործվել  կառուցվող շենքի շինհրապարակում սեյսմիկ ռիսկերը գնահատելու համար, ինչպես նաև գնահատել արդեն կառուցված շենքերի վթարայնության մակարդակը:

Դասընթացների ավարտին Ռուս-Հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը փոխանցել է «STRUNA-2» համալիրը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայությանը հետագա գործունեության համար: