Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների փոխնախարարի այցը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Դեկտեմբերի 7-ին ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Նիկոլաևիչ Գրեչուշկինը աշխատանքային այցով եղել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Այցի ընթացքում ՌԴ փոխնախարարը ծանոթացել է կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, տեխնիկական սարքավորումների և վթարա-փրկարարական տեխնիկային, գնահատել է ՌՀՄԱԿ ՃԿԿ-ի իրավիճակային սրահի հնարավորությունները: ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ի և ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի օպերատիվ հերթապահները տեսակապով զեկուցել են երկներում օպերատիվ իրավիճակի մասին, իսկ անօդաչու թռչող սարքերի մասնագետները ցուցադրել են անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները:
ՌԴ-ից ժամանաց պատվիրակությունը ծանոթացել է բժշկական օգնության և փրկարարական տեխնոլոգիաների բնագավառում դասընթացներ անցկացնելու համար նախատեսված վերջին տեխնիկական միջոցներով հագեցված հատուկ ուսումնական դասասենյակներին:
Աշխատանքային այցի ավարտին ՌԴ ԱԻ փոխնախարարը և ՌՀՄԱԿ տնօրինությունը քննարկել են Կենտրոնի հետագա զարգացման ծրագրերը: