Ռուս – Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով 2015 թ. մայիսի 19-ին, որը ստորագրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վ.Ա. Պուչկովի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի կողմից: Միևնույն ժամանակ հաստատվել է կենտրոնի կանոնադրությունը:
Կենտրոնի ձևավորման իրավական հիմք է հանդիսացել 1994 թվականի օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված արտակարգ իրավիճակների մարդասիրական արձագանքման, բնական աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը :
ՌՀՄԱԿ-ն հանդիսանում է միջկառավարական մարդասիրական, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն: Կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է օրենսդրության համաձայն:
ՌՀՄԱԿ- ը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ պետությունների տարածքներում արտակարգ իրավիճակների մարդասիրական արձագանքում իրականացնելու նպատակով:
Կենտրոնի խնդիրները հետևյալն են՝
- արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին մասնակցություն, ներառյալ հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը,
- արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերում,
- Հայաստանի Հանրապետության և երրորդ պետությունների տարածքում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում,
- մարդասիրական ականազերծման նախագծերի գծով մասնագետների պատրաստում և ականազերծման իրականացում,
- արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում,
- ժամանակակից հրշեջ-փրկարարական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկումների իրականացում և ցուցադրում,
- կենտրոնի ստեղծման նպատակներին չհակասող այլ խնդիրների իրականացում:
Կենտրոնը արդեն իսկ մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործողություններին:
Կենտրոնի հնարավորությունները առավելագույնս օգտագործվել են 2017 թվականի ամռանը Հայաստանի և կովկասյան տարածաշրջանի այլ երկրների տարածքում անտառային հրդեհների հետևանքների վերացման ժամանակ:
Կենտրոնի գործունեության առաջնահերթություններից մեկը հանդիսանում մասնագետների ուսուցման և պատրաստման բարձրացման , կոնֆերանսների և սեմինարների անցկացման, ինչպես նաև մասնակցությունը ցուցահանդեսներին:
Կենտրոնը ակտիվորեն իրականացնում է մասնագետների վերապատրաստելու միջոցառումներ, օգտագործելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության << Ցենտրոսպաս >> ջոկատի հնարաորությունները:Մինջև 2017 թվականի աշունը վերապատրաստվել են ավելի քան 200 հայ փրկարարներներ:
ՌՀՄԱԿ ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքին, համագործակցում է հասարակական, կրոնական և վետերանների կազմակերպությունների, ինչպես նաեւ դպրոցների և լրատվամիջոցների հետ:
Ապագայում կենտրոնը դիտվում է որպես լիարժեք միջազգային կառույց, որն ի վիճակի է աջակցելու արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում կովկասի բոլոր շահագրգիռ պետություններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: ՌՀՄԱԿ բաց է ցանկացած պետության կամ կազմակերպության անդամակցության համար, որոնց նպատակները համահունչ են կենտրոնի խնդիրնեի և նպատակների հետ:
ՌՀՄԱԿ – ի տնօրեն Յու.Վ. Պոլեշչուկ (Ռուսաստան):
ՌՀՄԱԿ – ի համատնօրեն Պ.Ս Գյոզալյան (Հայաստան):
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը գտնվում է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի տարածքում։