ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի այցը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 2-ին այցելել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն:

ՀՀ ԱԻՆ նախարարը ուսումնասիրել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տեխնիկան և սարքավորումները, ուսումնասիրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների համար նախատեսված վերապատրաստման նոր դասասենյակները, որոնք համալրված են բոլոր նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև ներկա է գտնվել ՌԴ  արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական Պաշտպանության ակադեմիայի դասախոսների կողմից անցկացվող դասերին: ՀՀ ԱԻՆ նախարարը ծանոթացավ ՌՀՄԱԿ Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հնարավորություններին և գործառույթներին:

ՀՀ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահը զեկուցել է երկրում արտակարգ իրավիճակների մասին, իսկ անօդաչու սարքերի միջոցով  ձեռք բերված տեղեկատվության օգտագործման հնարավորությունները ցուցադրեցին ՃԻԿԿ մասնագետները:
Աշխատանքային այցի ավարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը և ՌՀՄԱԿ ղեկավարությունը քննարկեցին հետագա զարգացման և համագործակցության ծրագրերը: