ՌԴ ԱԻ նախարարության Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայի դասախոսները ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մասնագետների համար անցկացրեցին վերապատրաստման դասընթացներ

2018թ. մայիսի 29-ից հունիսի 9-ը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի դասախոսները ՌՀՄԱԿ-ի դասասենյակներում իրականացրել են փրկարար ծառայության մասնագետների վերապատրաստում երկու ուղղություններով՝

  1. փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և անցկացումը տեխնոգեն փլատակներում,
  2. որոնողափրկարարական աշխատանքներում ռադիոհաղորդակցության կազմակերպումը, անցկացումը և արբանյակային կապի օգտագործումը:

Քննության արդյունքների հիման վրա Հայաստանի փրկարար ծառայության մասնագետները ստացել են որակավորման վկայականներ: