Ուսուցողական հավաք Սևանա լճում

Սևանա լճում հանգստյան սեզոնի մեկնարկի կապակցությամբ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները անցկացրել են Հայաստանի Հանրապետության  արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատների հավաք, իրականացնելու ջրի վրա անվտանգ և արդյունավետ փրկարարական աշխատանքներ:

ՌՀՄԱԿ հրահանգիչները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներին ծանոթացրել են ջրի վրա փրկարարական գործողությունների նոր տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև դասընթացներ կազմակերպել նավագնացների համար փոքր նավերի անվտանգ վարման վերաբերյալ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները ջրի վրա որոնման և փրկարարական աշխատանքների իրականացման բարձր որակավորում են ցուցաբերել: