Մարդասիրական օգնություն սիրիահայերի ընտանիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համատեղ, 1200 սիրիահայերի ընտանիքներին տրամադրել է միանվագ հումանիտար օգնություն սննդի փաթեթների տեսքով (արևածաղկի ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացրած կաթ): Օգնությունը տրամադրվել է ՀԿԽԸ կամավորների օգնությամբ:
Որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ` Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) առաջնորդվում է շարժման հիմնարար սկզբունքներով և հումանիտար ոլորտում օժանդակ դեր է խաղում կառավարության համար:
ՀԿԽԸ- ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը, մոբիլիզացնելով հումանիզմի ուժը` պատրաստվելով իրավիճակների, որոնք կարող են հանգեցնել բնակչության խոցելիությանը և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց աջակցելու գործում:
ՀԿԽԸ մշտապես ջանքեր է գործադրում առավել խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին արձագանքելու համար և իր ռեսուրսները մոբիլիզացնում նման ընտանիքների բեռը հնարավորինս թեթևացնելու գործում: