«Ցենտրոսպաս» փրկարարների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում

2017-ի փետրվարին «Ցենտրոսպաս» ջոկատի փրկարարները ժամանեցին ՌՀՄԱԿ: Նրանց թվում են բարձրակարգ տարբեր մասնագետներ ՝ Նիժնիկով Ա.Ա., Կոսոբոկով Ի.Վ., Պոդշիվալով Ա.Գ., նրանք բոլորը 1-ին կարգի փրկարարներ են:
Կադրերի պատրաստման և զարգացման ծրագրի շրջանակում, դասընթացներ են անց կացվել 11 հրշեջ-փրկարարական ջոկատներում (ավելի քան 430 մարդ): Անցկացվեցին փրկարարական աշխատանքների դասեր՝ հիդրավլիկ փրկարարական գործիքի (ՀՓԳ) օգտագործումը ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ: Ներկայացված են անվտանգության վերջին համակարգերով ժամանակակից ավտոմեքենաներից փրկության բարդության հարցերը: Տեսչական աշխատանքներ են տարվել ՀՀ ԱԻՆ ջրասուզների բաժնում: Ցենտրոսպասի մասնագետները ծանոթացան ՀՀ որոնողափրկարարական ստորաբաժանումներում առկա սարքավորումներին, վայրէջք և սուզման աշխատանք ապահովելու միջոցներին, կիրառական մեթոդներին և տեխնոլոգիային, պատասխանատվության ոլորտներին, ստորաբաժանումների անձնակազմին: Կատարված աշխատանքների հիման վրա կազմվել է ժամանակակից սուզորդական սարքավորումներով և ջրասուզվել ապահովվելու միջոցներով հագեցած մասնագիտացված սուզորդական մեքենա գնելու վերաբերյալ տեղեկանք: Մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ջրազուզական աշխատանքների զարգացման հայեցակարգ մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում, որն իր մեջ ներառում է առկա խնդիրների լուծում: 26.04-ից 28.04.2017 թ. մասնակցել են INSARAG ստանդարտներին մոտ 36-ժամյա՝ “EXERCISE CONTROL” և “OBSERVER” վարժանքների:
02.05-ից մինչև 05.05.2017 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատների հետ անցկացվեցին դասընթացներ, որի թեման միջազգային փրկարարական գործողություններին մասնակցությունն էր՝ մեջբերում եղավ 2010 թվականին Ասիայի տարածաշրջանի մի շարք երկրներում և Հաիթիի Հանրապետությունում երկրաշարժերի ժամանակ աշխատանքի փորձի, ավիապատահարների և այլ մարդասիրական գործողությունների մասին: