Հերթական խումբ

Ռուսական «Ցենտրոսպաս» ջոկատի երեք փրկարարներ, որոնք են՝ Կլոչկով Մ.Ի. միջազգային դասի փրկարար, Մելնիկով Գ.Ա. 1-ին կարգի փրկարար և Ռյաբով Ա.Ն. առաջին կարգի փրկարար ժամանել են Երևան:
Ռուս մասնագետները ուսումնամարզական դասընթացներ անցկացրեցին Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում, բազկաթոռային ճոպանուղուց զբոսաշրջիններին տարհանելու թեմայով, գործածվեց Ռուսաստանի Դաշնության լեռնադահուկային հանգստավայրերում օգտագործվող տեխնիկան ՝ օգտագործելով հատուկ սարքավորումներ: Որպես դիտորդ դասընթացներին մասնակցեցին Երևանի մետրոպոլիտենի ահաբեկչական հարձակման հետևանքների վերացման միջգերատեսչական կազմակերպությունները: Անցկացվեց նաև սեմինար Սևանա լճի ափին, օգտագործելով ջրասուզման սարքավորումներ` ՀՀ հատուկ նշանակության ջոկատի փրկարարների, քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի և Սևան քաղաքի որոնողափրկարարական ջոկատի ջրասուզորդների հետ:
Հուլիսին անցկացվեցին գործնական պարապմունքներ հրշեջ փրկարարների հետ բարձրահարկ շենքերից փրկելու և փրկվելու ուղղությամբ, Արզնի քաղաքի անավարտ բարձրահարկ շենքում ալպինիստական պարագաներ օգտագործելով:
Դասընթացները անց են կացվել ՀՀ ՀՆՓԱԻԿ հետ համատեղ: Սևան ՈՓՍ փրկարարների հետ միասին կազմակերպվել է անցած դարի 30-ական թվականներին խորտակված ձկնորսական նավի որոնում: Նավի փայտե բեկորներ և մարդկային մնացորդներ հայտնաբերվել են Փոքր Սևանի հյուսիսարևմտյան մասում:
Օգոստոսին, ՀՀ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուժերով բարձրացան Արագած լեռը Կարի լճի կողմից: