Բաց դաս

Մենք պարբերաբար անցենքկացնում բաց դասեր դպրոցականների համար։

Այս անգամ դասի թեմա էր անվտանգությունը բնական և տեխնածին աղետների ժամանակ։ Մեր կենտրոնի հրահանգիչը դպրոցականներին պատմեց երկրաշարժի ժամանակ մարդկանց վարքագծի կանոնների, տարահանման և առաջին օգնություն ցուցաբերելու եղանակների մասին: Երեխաները ծանոթացան տեխնիկական միջոցներին, որոնցից օգտվում են փրկարարները, շենքերի փլատակների տակ գտնվող մարդկանց որոնելու համար:

Մենք շարունակում ենք բաց դասերի անցկացման պրակտիկան, որը միտված է կենսագործունեության անվտանգության հանրայնացմանը: Հուսով ենք, որ դա հետաքրքիր և ուսուցողական կլինի նաև Հայաստանի Հանրապետության այլ մարզերի դպրոցականների համար: