Մասնագետների պատրաստում

ՌՀՄԱԿ-ի մեր ուսումնական բազան հագեցած է միջազգային մակարդակի ամենաժամանակակից սարքավորումներով և մարզասարքերով, տարբեր իրադրություններում հրշեջներին և փրկարարներին նախապատրաստելու համար:

2023 թվականին իրականացվել է 24 ուսումնական ծրագիր։ Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 242 մարդ, որոնցից ՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 166 ծառայող, քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության անդամ երկրների 6 ներկայացուցիչ, Հայաստանի բուհերի 50 ուսանող, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության 20 կամավոր:

ՌՀՄԱԿ-ի կրթական գործունեությունը իրականացվում է տարբեր ուղղություններով: Մենք հրավիրում ենք դասավանդողներ Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված ուսումնական հաստատություններից, ինչպես նաև վերապատրաստվելու համար Ռուսաստան ենք ուղարկում  ուսանողներ: Կենտրոնի հրահանգչական կազմը մշակում և իրականացնում է հեղինակային ուսումնական ծրագրեր:

2023 թվականին մոնտաժվել և շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզական համալիր, որն էապես ընդլայնել է Կենտրոնի կրթական ներուժը:

Ներկայումսը ՄՔՊԿ-ն կողմից հավաստագրվել են Կենտրոնի կողմից մշակված 2 ուսումնական ծրագիր և մեր աշխատակիցներից 8 հրահանգիչ:

2024 թվականի համար Կենտրոնի կողմից մասնագետների պատրաստման ոլորտում նախատեսվում է մեծ ծավալի աշխատանք։

Հրավիրում ենք համագործակցության բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տարածաշրջանի երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը ուղղված մասնագետների պատրաստմամբ։