Այս շաբաթվա ընթացքում մեր կենտրոնի ուսումնա-մարզական համալիրի բազայում շարունակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պետական ինստիտուտի հեռակա բաժնի 5-րդ կուրսի ուսանողների պատրաստումը “Փրկարարական գործ” ծրագրով:
Մեր հրահանգիչների կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել հրդեհաշիջման հիմունքներին և կենցաղային հրդեհների մարման ժամանակ լայն տարածում գտած հրդեհաշիջման միջոցների կիրառմանը: