«Փրկարարական գործ»

Այս շաբաթ մեր ուսումնա-մարզական համալիր բազայի հենքի վրա ավարտվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պետական ինստիտուտի ուսանողների վերապատրաստումը “Փրկարարական գործ” ծրագրով :

Ինչպես նախորդ խմբերում, այս անգամ ևս մեր հրահանգիչները հատուկ ուշադրություն են դարձրել ճանապարհա-տրանսպորտային պատահարների արձագանքման մեթոդներին և փրկարարական սարքավորումների կիրառմամբ փլուզված շենքերի վերին հարկերից տուժածներին տարհանելու ձևերին:

Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցել է 60 ուսանող: Հուսով ենք, որ ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն նրանց առօրյա կյանքում, ինչպես նաև որոշիչ դեր կխաղան հետագա մասնագիտության ընտրության հարցում։