Էլեկտրահարում կենցաղային պայմաններում

Ինչպե՞ս նվազեցնել էլեկտրահարման վտանգը

Դուք կարող եք նվազեցնել էլեկտրահարման վտանգը, եթե հետևեք էլեկտրական անվտանգության ապահովման կանոններին: Նախքան կենցաղային էլեկտրական սարքեր օգտագործելը, համոզվեք, որ դրանք լավ վիճակում են: Եթե ​​հայտնաբերվեն էլեկտրական սարքի մեկուսացման վնաս, ճաքեր և այլ թերություններ, ապա դրա օգտագործումն անթույլատրելի է:

Անթույլատրելի է

  • Մեխերը պատի մեջ մեխել այնտեղ, որտեղ կարող են լինել թաքնված էլեկտրական լարեր:
  • Հորատել պատերն էլեկտրական լարերի հնարավոր գտնվելու տեղերում` առանց միացման սխեմայի մասին իմանալու:
  • Ներկել, սպիտակեցնել, լվանալ պատերը լարման տակ գտնվող արտաքին կամ թաքնված հոսանքի լարերով:
  • Միացված էլեկտրական սարքերի հետ աշխատելիս հպվել ջեռուցման մարտկոցներին և ջրի խողովակներին:

  • Էլեկտրահարման մահացու ելքը մեծապես կախված է հանգամանքների համակցությունից, սակայն գրեթե ամեն դեպքում պետք է փորձել փրկել տուժածին` նրան ցուցաբերելով գրագետ առաջին օգնություն:
  • Չափազանց վտանգավոր է թաց կամ խոնավ էլեկտրական սարքերը ցանցին միացնելը:
  • Մթության մեջ լույսերը շոշափելով միացնելը վտանգավոր է: Հաճախ տան մուտքի մոտ էլեկտրական անջատիչը կոտրված է լինում, և երբ այն միացնում եք, պատահաբար կարող եք դիպչել էլեկտրական կոնտակտներին:
  • Նախքան որևէ էլեկտրական սարքից հետևի մասը հեռացնելը, պետք է համոզվեք, որ հենց դրա էլեկտրական վարդակն է ձեր ձեռքերում, այլ ոչ թե վարդակում:
  • Անվտանգության նկատառումներից ելնելով` էլեկտրական սարքերի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում կրել չոր կոշիկներ:
  • Նույնիսկ վարդակը վերանորոգելու համար պետք է օգտվեք վարպետ մասնագետի ծառայություններից: Ավելի լավ է վճարել գումարով, քան սեփական կյանքով:
  • Մահացու վտանգավոր է լարման տակ գտնվող և վառվող էլեկտրական սարքերը ջրով հանգցնելն առանց դրանք նախապես հոսանքազրկելու:
  • Եթե տանը փոքր երեխաներ կան, պետք է բոլոր էլեկտրական վարդակները ծածկել պաշտպանիչ կափարիչներով:

Գրված է ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքի նյութերի հիման վրա