Ավարտվեց ՀՀ ԱԻՆ կինոլոգների վերապատրաստման դասընթացները

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ  ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգահետախուզական ստորաբաժանման կինոլոգներին հավաստագրեր շնորհելու արարողությունը:
Հավաստագրերը հանձնեց թվով 8 (ութ) կինոլոգներին ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը:
Մայիսի 20-ից հունիսի 14-ը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում, կազմակերպվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կինոլոգների համար դասընթացներ՝ Կինոլոգիական հաշվարկների օգտագործումը արդյունաբերական փլուզումների հետևանքով զոհեր որոնելու համար» թեմայով:<բռ>
Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրշեջ ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարանի մասնագետներ Ալեքսանդր Ալեքսանդրովը և Նադեժդա Նիկոլաևան: <բռ>
144-ժամյա ուսումնական կուրսի ավարտին՝ ուսումնական հրապարակում անցկացվել է որակավորման քննություններ, ինչպես նաև «Հակաահաբեկչական» կոչվող ցուցադրական վարժություններ: <բռ>
Հետախույզ-կինոլոգների և իրենց կողմից վարժեցրած շների խնդիրն էր՝ պայթուցիկ նյութերի առկայության մասով ստուգել շինության առջև կայանված մեքենան և շինության շրջակայքը, ինչպես նաև գտնել մարդկանց փլատակների տակ: Հետախույզ-կինոլոգները ինչպես քննության, այնպես էլ վարժանքի ընթացքում, կարողացան հստակ կատարել իրենց առջև դրված խնդիրները:
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը շնորհակալություն հայտնեց դասավանդող մասնագետներին, որոնք ժամանել էին՝ արդյունավետ աշխատանքի համար: