ՀՀ ԱԻՆ մասնագետների վերապատրաստումը Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայում (ՔՊԱ)

Հայաստանի Հանրապետության մեր գործընկերներին հանձնվեցին մասնագիտության կատարելագործման վերաբերյալ հավաստագրեր:
Փետրվարի 26-ից Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայի բազայում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասը մասնագետներ վերապատրաստվեցին «Խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ արտակարգ իրավիճակների գոտում անհետաձգելի փրկարարական աշխատանքների կազմակերպում և անցկացում» թեմայով: 68-ժամյա մասնագիտական դասընթացները վարեցին ՌԴ ԱԻՆ Զարգացման ինստիտուտի և Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայի դասախոսները:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին հավաստագրերը հանձնեց Ակադեմիայի ղեկավար, գեներալ-մայոր Վիկտոր Պանչենկովը:
Սա արդեն մասնագետների երկրորդ խումբն է, որը վերապատրաստվել է 2017/2018 ուսումնական տարվա սկզբից: