ՌՀՄԱԿ նոր մասնագետները

Կենտրոն է ժամանել «Ցենտրոսպաս»-ից փրկարարների խումբ: Նրանց թվում են՝ Տյուրնին Վ.Վ. – միջազգային կարգի փրկարար, համաձայն Կարմիր խաչի միջազգային ստանդարտների՝ Առաջին օգնության ծրագրի մեթոդիստ /հրահանգիչ, Շեստակով Ի.Յու. – փրկարար /ջրասուզակ, ջրային տարածքներում ՈՓԱ իրականացման մասնագետ, Գորելով Ե.Ս. – փրկարար /կապի մասնագետ, սարքերի որոնման մասնագետ:
Նրանք կենտրոնի լիիրավ աշխատակիցներ են, որոնք պատրաստ են մեկնելու արտակարգ իրավիճակով պայմանավորված դեպքի վայրեր` գնահատելու, մոնիտորինգի և դրանք հետևանքները վերացնելու: Բացի այդ, նրանք հրահանգիչներ են և դասընթացներ են անցկացնում ՀՀ մասնագիտացված կառույցների գործընկերների համար: