Դպրոցականների հյուրնկալություն Կենտրոնում

Հերթական բաց դռների օրը մեր Կենտրոն այցելեցին Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան № 147 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները:

Մեր աշխատակիցները երեխաների համար կազմակերպեցին շրջայց Կենտրոնի և ուսումնա-վարժական համալիրի տարածքում, ինչպես նաև ցուցադրեցին փրկարարների ուսուցման ժամանակ կիրառվող սարքավորումները և գործիքները:

Մեր երիտասարդ հյուրերի մոտ առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեցին «Գետնանցում» և “Երիտասարդ ժայռամագլցող” գործնական պարապմունքները, որոնք անցկացվեցին “Վեկտոր” մասնագիտացված մարզագույքի վրա ՝ օգտագործելով լեռնագնացության համար նախատեսված սարքավորումներ: