Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում փլուզված շենքերում և շինություններում

Մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպությունում հավատարմագրված մեր Կենտրոնի ուսումնավարժական համալիրը կրկին դարձավ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետների վերապատրաստման հարթակ:

Հայաստանի ՆԳՆ Գեղարքունիքի և Արարատի մարզերի 12 փրկարարներ վերապատրաստվեցին «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում փլուզված շենքերում և շինություններում» խորացված վերապատրաստման դասընթացի ծրագրով։

Մեր Կենտրոնի կրթական գործունեությունը համապատասխանում է մասնագիտական վերապատրաստման միջազգային չափանիշներին, ինչը մեզ թույլ է տալիս բարձր մասնագիտական մակարդակով պատրաստել արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտի մասնագետներ: