Ծրագրի ավարտը Վայք քաղաքում

«ՃՏՊ-ների ժամանակ որոնողա- փրկարարական աշխատանքների կազմակերպումը» լրացուցիչ մասնագիտական ծրագրով վերապատրաստվել է ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 6 մասնագետ։

Ուսումնական ծրագիրը նպատակաուղղված էր անձնակազմի կողմից ՃՏՊ-ների ժամանակ որոնողա- փրկարարական աշխատանքների հմտությունների ձեռք բերման և կատարելագործման աշխատանքներին , ինչպես նաև հրշեջ և վթարա-փրկարարական հաշվարկների համակարգված գործողությունների իրականացմանը։

Մանրամասն դիտարկվել են վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ի հետևանքների վերացման ժամանակ, հիդրավլիկ գործիքների, սարքերի և սարքավորումների կիրառումը, տրանսպորտի միջոցի ապամոնտաժումը, տուժածներին ազատելու և դուրս բերելու գործողությունները։

Ընդհանրական քննությունը հաջողությամբ հանձնածներըը ստացան վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայականներ։