Մարդասիրական օգնություն Իրանին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած բնակչությանը։
Հինգ բեռնատարներից և երկու ուղեկցող մեքենաներից բաղկացած շարասյունը մեկնել է փետրվարի 6-ին։ Բեռը, որը ներառում է վրաններ, ծալովի մահճակալներ և տաք ծածկոցներ, կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր Մահիկի ընկերության ներկայացուցիչներին։