Բաց դաս

2022 թվականի դեկտեմբերի 8-ին մեր կենտրոնի մասնագետները Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեցին բաց դաս՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին։

Դասի նպատակն էր պահպանել այդ սարսափելի ողբերգության հիշողությունը, հանրայնացնել կյանքի անվտանգության և փրկարարական աշխատանքների հիմնական սկզբունքները։

Աշակերտները ծանոթացան փրկարարների սարքավորումներին, առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարքներին, ինչպես նաև ինքնուրույն իրականացրեցին ուսումնավարժական փրկարարական աշխատանքներ՝ տուժածին հանպատրաստից պատրաստված փլվածքի տակից հանելու ուղղությամբ։