Ռուսաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների այցը

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, մեր կենտրոն էր այցելել Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Թիմուր Իգորևիչ Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը։
Ցուցադրական մասը ներկայացվեց Հայաստանի տարածքում գործող փրկարարական տեխնիկայով, սարքավորումներով և ուսումնա-նյութական բազայով՝ այդ թվում նաև դասասենյակներ, գործնական վարժասարքեր և վարժական հրապարակ։ Ցուցադրվեց նաև ՌՀՄԱԿ-ի աշխատանքի արդյունքները և դրա երկարաժամկետ զարգացման ծրագիրը։
Այցի ավարտին հյուրերը հույս հայտնեցին, որ Կենտրոնը հետագայում ևս կայուն կզարգանա։