Первая помощь при ожогах кипятком в домашних условиях

Եռացած ջրի հետևանքով առաջացած այրվածքները դասակարգվում են որպես ջերմային, այսինքն. մարմնի վրա բարձր ջերմաստիճանի հեղուկների ներթափանցումից, գոլորշու կամ տաք առարկաների հետ շփումից առաջացած:

Հյուսվածքների վնասման 4 աստիճան կա ևդրանց հետևանքների ծանրությունը կախված է հեղուկի ջերմաստիճանից և մաշկի հետ շփման տևողությունից։ Վնասվածքների հետևանքները նվազագույնի հասցնելու համար դուք պետք է սովորեք, թե ինչպես ճիշտ ցուցաբերել առաջին օգնությունը տանը:

  Տնային պայմաններում առաջին բուժօգնության տրամադրում

Եռացող ջրով այրում ստանալու դեպքում, շատ կարևոր է հնարավորինս շուտ արձագանքել։ Որպես կանոն, նման միջադեպերը միշտ լինում են հանկարծակի և ցավն ամեն վայրկյան ուժեղանում է։ Անհրաժեշտ է գնահատել այրվածքի տարածքը, եթե վնասված է մարմնի 10%-ից պակաս տարածք, ապա այն կարելի է համարել տեղային։ Այրված  մակերեսը որոշելուն կարող է օգնել «ափի կանոնը»՝  ափի մակերեսը կազմում է մարմնի  մակերեսի մոտ 1%։

  Ձեռքի  այրվածք

Եթե ​​ձեռքերը ծածկված են եղել հագուստով, ապա այն պետք է անհապաղ հեռացնել, քանի որ գործվածքն ունի ջերմություն պահպանելու հատկություն։ Բայց եթե այրվածքն այնքան ուժեղ է, որ նյութը կպել է մաշկին, այն չի կարելի պոկել։ Եթե ​​ձեռքին կան մատանիներ կամ թեւնոցներ, ապա դրանք նույնպես պետք է հանվեն։

Այնուհետև ձեռքը պետք է պահել հոսող սառը ջրի տակ կամ սառը ջրով տարայի մեջ: Հեղուկի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 11-12 աստիճան Ցելսիուս, խստիվ արգելվում է նաև սառույց կիրառել, դրանից վնասված հյուսվածքներն էլ ավելի արագ կփլուզվեն։ Պրոցեդուրայի տեւողությունը պետք է լինի առնվազն 5 րոպե, միջինը 25-30։

Եթե ​​տուժածի մոտ առկա է միայն մաշկի կարմրություն և այտուց, ապա անհրաժեշտ է կիրառել տեղային հակաայրուցքային միջոցներ։ Տնային բուժումը կարող է իրականացվել միայն 1-ին աստիճանի այկրվածքների դեպքում։

Բշտիկների կամ խոցերի առաջացման կամ մաշկի ածխացման դեպքում խոսքը    2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքների մասին է, վնասված տարածքը պետք է ծածկել  ստերիլ վիրակապով և  անհապաղ դիմել շտապ  բժշկական օգնություն   տրավմատոլոգիական կենտրոն կամ շտապբուժուգնություն, ինքնուրույն գնալով կամ  կանչով:

 

Խստիվ արգելվում է կատարել հետևյալ գործողությունները.

  • այրվածքի տեղը բուժել յոդով, փայլուն կանաչով (զելյոնկա), տարբեր յուղովերով, ֆերմենտացված կաթնամթերքով (օրինակ՝ տարածված կարծիք կա թթվասերի օգտակարության մասին);
  • ծակել բշտիկները, երբ դրանք հայտնվում են;
  • այրվածքը ծածկել գիպսով։

Այս մանիպուլյացիաները կհանգեցնեն տուժածի վիճակի վատթարացման։

Գլխի այրվածքների դեպքում

Հիմնական խնդիրը մաշկը սառեցնելն է։ Հնարավորության դեպքում դուք պետք է դա անեք սառը ցնցուղով կամ կիրառեք սառը կտորով կոմպրես: Կոմպրեսը պետք է պարբերաբար փոխել, որպեսզի այն չհասցնի տաքանալ մաշկի մակերեսից։

Դրանից հետո, երբ մաշկը պետք է մշակվի հակասեպտիկով, դա կկանխի վարակի ներթափանցումը:

Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ հանգամանքներում է անձը ստացել նման կենցաղային վնասվածք։ Եթե ​​վնասվածքը զուգակցվել է գլխին հարվածի հետ, ապա իմաստ ունի ստուգել՝ արդյոք տուժողը ուղեղի ցնցում ունի:

Լեզվի այրման դեպքում

Լեզուն այրելը տեղի է ունենում չափազանց տաք ըմպելիքներ խմելու ժամանակ։ Վիճակագրության համաձայն, երեխաների բերանի խոռոչը ավելի հաճախ է այրվում, քան մեծահասակներինը: Ցավոտ զգացողություններ առաջանում են լորձաթաղանթի վնասվածքի պատճառով:

Անհրաժեշտ է ձեռնարկվեն հետևյալ միջոցները

  • մի քանի րոպե մանրակրկիտ ողողեք բերանը սառը հոսող ջրով;
  • լեզուն մշակել հակասեպտիկներով՝ Միրամիստին, Խլոհեկսիդին, ֆուրացիլինի լուծույթով կամ երիցուկի թուրմով;
  • այտուցի առաջացումը կանխելու համար լեզվին սառույցի կտոր դնել;
  • ցավազրկող դեղեր ընդունել.

Հյուսվածքների բուժման հետագա ընթացքն արագացնելու համար խորհուրդ է տրվում ընդունել վիտամինա – հանքային համալիր կոմպլեքս, վիտամին Ե-ի բարձր պարունակությամբ։

Եթե ​​լեզվի վրա բշտիկներ և խոցեր են հայտնվում, առաջին օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է դիմել վիրաբույժին՝ ներքին հետազոտության և հետագա բուժման համար ընթացքը որոշելու համար:

 

Առաջին օգնություն երեխաների այրվածքների դեպքում

Երեխաները այրվում են եռման ջրով ամենից հաճախ մեծահասակների անփութության և անզգուշության հետևանքով։ Երեխաների մաշկը հատկապես փափուկ և նուրբ է և առաջին աստիճանի այրվածքներ նրանք կարող են առաջանալ նույնիսկ 60-70℃ ջրի տաքության հետևանքով:

Երեխաների անատոմիաական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով նրանց էպիդերմիսը ջերմահաղորդականության ավելի մեծ աստիճան ունի։ Հետեւաբար, նրանք ավելի մեծ ռիսկային գոտում են  այրվածքների և հիվանդության զարգացման դեպքում։

Սա այսպես կոչված մարդու կենսական օրգանների և համակարգերի գործունեության բարդ խախտման արդյունքն  է, որն առաջացել է լայնածավալ այրվածքների հետևանքով։ Նորածինների համար մարմնի մակերեսի նույնիսկ   3%-ը համարվում է կրիտիկական:

Ինչպե՞ս ճիշտ օգնել երեխային:

Ծնողները պետք է գործեն հետևյալ հերթականությամբ.

  • երեխային ազատել հագուստից;
  • այրված հատվածները առնվազն 15 րոպե պահել հոսող սառը ջրի տակ;
  • տալ ցավազրկող միջոցներ;
  • առանց դիպչելու այրված տեղերին չորացնել այրվածքների կողքերը և ծածկել ստերիլ վիրակապով;
  • շտապօգնություն կանչել։

Վերջին կետը պարտադիր է։ Տանը առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային անպայման պետք է ցույց տալ բժշկին։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հիվանդանոցային բուժում: Այն ներառում է իր մեջ հակասեպտիկներով վերքերի մշակում և վիրակապել ։ Փոքր երեխաներին սովորաբար նշանակվում են հանգստացնող և ցավազրկողներ դեղամիջոցներ, առանձին դեպքերում հարկ է լինում քարացման դեմ ներարկում։

Արագացնում են բուժումը ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները,  բուժումը ուլտրա-մանուշակագույն ճառագայթներով և մագնիսա-լազերային թերապիան։

Ինչ անել, եթե բշտիկներ հայտնվեն

Մաշկի վրա բշտիկների առաջացումը վկայում է 2-րդ աստիճանի այրվածքների մասին։ Սա խոսում է այն մասին, որ մաշկի մակերեսային շերտն ամբողջությամբ վնասվել է։ Բշտիկները կարող են առաջանալ այրվածքից մի քանի րոպեի ընթացքում կամ մի քանի ժամ հետո: Նրանց ներսում դեղնավուն հեղուկը բաղկացած է արյան պլազմայից։ Այն կատարում է պաշտպանիչ գործառույթներ և նպաստում է հյուսվածքների արագ վերականգնմանը:

Տնային պայմաններում թույլատրվում է միայն բշտիկների շուրջ մաշկի ինքնուրույն բուժում՝ հակասեպտիկ միջոցների օգնությամբ։ Չի կարելի բացել այդ գոյացությունները, դա կնպաստի է վարակի մաշկի խորը շերտերի ներթափանցմանը, օրինակ՝ ոսկեգույն ստաֆիլոկոկին։

Բշտիկները բացելու որոշումը պետք է կայացնի բժիշկը: Դա անհրաժեշտ է, եթե ներսում թարախ է ձևավորվել – այս իրավիճակը ազդանշան է տալիս, որ առողջացացման գործընթացը  դադարել է և սկսվել է բորբոքային գործընթացը: Բշտիկի բացումը  կատարվում է բուժական սենյակում, ստերիլ գործիքներով։ Վերքի մակերեսը բուժվում է հակասեպտիկներով: Բակտերիալ վարակը կանխելու համար բժիշկը կարող է հակաբիոտիկներ նշանակել:

Եռացած ջրով այրվածքների բուժման միջոցներ

Հակաայրուկային թերապիա իրականացնելու համար որևէ միջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ի՞նչ բժշկական միջոցներ կարելի է օգտագործել տնային պայմաններում այրված մաշկի բուժման համար:

Ահա որոշ տարբերակներ.

  • Սփրեյ «Պանտենոլ». Դրա հիմնական ակտիվ բաղադրիչը դեքսպանթենոլն է, այն վերականգնում է բջջային նյութափոխանակությունը։ Դեղը կատարում է ցավազրկող, հակասեպտիկ և հակաբորբոքային գործառույթներ: Այն թույլատրվում է օգտագործել նաև հղիության ընթացքում: «Պանտենոլը» հասանելի է նաև քսուքի և կրեմի տեսքով, սակայն սփրեյը մնում է ամենահարմար ձևը։ Այն օգտագործելիս մաշկի հետ շփման ցավը նվազագույնի է հասցվում.
  • Կրեմ «Բենտապեն +». Այն պարունակում է դեքսպանտենոլ և հակամանրէային նյութեր, զսպում է ցավի ավելացման պրոցեսներիի զարգացումը.
  • Սփրեյ «Օզալոլ. Այն պարունակում է լայն սպեկտրի հակաբիոտիկ՝ լեվոմիտացին, անեստետիկ նյութեր, որոնք արագացնում են մաշկի հյոքւսվածքներ վերականգնումը։ Սփրեյն ունի արտահայտված ցավազրկող ազդեցություն;
  • Քսուք «Ռադեվիտ». Նրա տարբերող առանձնահատկությունն այլ բուժիր միջոցներից այն է, որ խոնավեցնում է մաշկ, ունի A և E վիտամինների բարձր պարունակությունը:

Ժողովրդական միջոցներից  այրվածքը բուժելու համար առաջարկվում է  օգտագործել ալոեի թարմ հյութ կամ քերած հում կարտոֆիլ։

Նախազգուշական միջոցներ և կանխարգելում

Այրվածքների վնասվածքները կանխելու համար առաջարկվում են հետևյալ միջոցները.

  • երեխաներին լողանալու ժամանակ մենակ մի թողեք լոգարանում;
  • ուտելիք եփել միայն էլեկտրական կամ գազօջախի հեռավոր այրիչների (կամֆորա)վրա:
  • Կաթսաների և թավաների բռնակները միշտ պետք է շրջված լինեն դեպի պատը.
  • եռացող ջրով տարաները մի թողեք սեղանի և կամ այլ մակերեսների եզրին։ Սեղանը չպետք է ծածկված լինի հեշտությամբ սահող կտորով.
  • կանոն դարձրեք սկզբում բացել սառը ջրի ծորակը, հետո միայն տաք ջրի ծորակը.
  • երբեք սնունդ մի պատրաստեք՝ երեխային գրկած:

 

Այլ տեսակի այրվածքներից խուսափելու համար երեխաներին մենակ մի թողեք միացված էլեկտրական սարքերով սենյակում, դյուրավառ, հեշտ բռնկվող հեղուկները կամ լուցկին մի պահեք երեխաների համար մատչելի տեղում:

Ընտանիքի բոլոր անդամները պետք է իմանան մոտակա շտապ բժշկական օգնության բաժանմունքի (ՇՕԲ) ընթացիկ հեռախոսահամարը: Այն կարելի է գրել և տեղադրել տեսանելի տեղում՝ հրշեջ բաժնի և ոստիկանության հեռախոսահամարի հետ միասին։

Կազմվել է FIREMAN.CLUB ինտերնետ պորտալի նյութերի հիման վրա